-
03.07.2015|
00:02
Տեր Աստված նախանձոտ է և վրեժխնդիր, Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից և ինքն է վերացնում իր թշնամիներին։
-
30.06.2015|
00:05
Ո՞վ գտավ իմաստության տեղը, ո՞վ հասավ նրա գանձերին։ Ո՞Ւր են հեթանոսների իշխանները և նրանք, որ երկրի գազանների տիրակալներն էին, որ երկնքի թռչունների հետ էին ճախրում և գանձում էին արծաթ և ոսկի, որոնց վրա հույս դրեցին մարդիկ.
-
23.06.2015|
00:03
Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում հափշտակությունն ու անիրավությունը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։
-
19.06.2015|
00:01
Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին:
-
16.06.2015|
00:04
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
-
12.06.2015|
00:02
Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածագիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
-
09.06.2015|
00:00
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
-
05.06.2015|
00:02
Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, և քո ուժին օտար է անարդար պատիժը։ Քո զորությունը արդարության իշխան է, և բոլորի վրա քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։
-
02.06.2015|
00:01
ՈՒստի և նրանց, որ անմիտ և տարապարտ կյանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորության ճանապարհներով և անմիտ երեխաների նման խաբվելով՝ աստվածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։
-
26.05.2015|
00:02
Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր։